Ադրբեջանցի էկոակտիվիստն ազատ շրջում է Շիրվանզադեի անվան դպրոցի շրջակայքում և նկարահանում
![]() Ադրբեջանցի Թելման Գասիմովն, ով իրեն ներկայացնում է որպես ռազմական փորձագետ, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որից ենթադրելի է, որ ինքը եկել Հայաստան, եղել Երևանում, մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայի բակերից մեկում: Ըստ ադրբեջանցու, ինքն այդտեղ ապրել է իր կյանքի առաջին 17 տարին: Թելման Գասիմովը հայ հանրությանը հայտնի է՝ որպես Արցախի շրջափակման ժամանակ վարժ հայերեն խոսող ադրբեջանցի էկոակտիվիստ: Ադրբեջանական «Մինվալ» լրատվականում հրապարակված հոդվածում նա հայտարարել է, թե իբր «Երևան է եկել միայնակ» ու չի պատրաստվում բացահայտել, թե ինչպես է հայտնվել մեր երկրում և ինչ նպատակով։ «Այսպիսով ես իրագործում եմ Արևմտյան Ադրբեջան (նա ի նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը — խմբ.) վերադառնալու իմ առաջին քայլը»։ Նա նաև հայտարարել, թե Հայաստան է մտել ապօրինի ճանապարհով՝ առանց անձնագրի։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
