«Ո՞ր կետի պատճառով է ձգձգվում «խաղաղության պայմանագրի» ստորագրումը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական աղբյուրները հայտնում են, որ «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթի ստորագրման գլխավոր խոչընդոտը փախստականների վերադարձի հարցն է, որը պաշտոնական Բաքուն ոչ միայն փորձում է ամրագրել իբրև պայմանագրի կետերից մեկը, այլև երաշխիքներ ստանալ Հայաստանից՝ ադրբեջանցիների վերադարձի դեպքում ապահովելու նրանց անվտանգությունն ու իրավունքները։ Մինչդեռ ակնհայտ է, որ հարցն ընդհանրապես պետք է օրակարգից հանվի, և այդ մասին այս ընթացքում լուրջ հիմնավորումներ են ներկայացվել՝ նախ այն պատճառով, որ ադրբեջանցի փախստականներն ինքնակամ են հեռացել Հայաստանից՝ առանց ջարդի և ոչ էլ էթնիկ զտման վտանգից դրդված, ու շատերը փոխանակել կամ վաճառել են իրենց անշարժ գույքը, իսկ շարժական գույքն էլ հանգիստ տարել են իրենց հետ։ Բացի այդ՝ 1989 թվականին հայկական իշխանությունները միակողմանիորեն 14 հազար 500 «ադրբեջանական» ընտանիքների՝ որպես փոխհատուցում Հայաստանում թողած տների ու ունեցվածքի համար, վճարել են 70 մլն ռուբլի (մոտ 110 մլն ԱՄՆ դոլար): Եվ այդ արտագաղթն էլ թափ է հավաքել Սումգայիթի հայտնի դեպքերից ու հայ փախստականների՝ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվելուց հետո։ Ադրբեջանը, որ տասնամյակներ շարունակ շահարկել է փախստականների հարցը, ներկայում նրանց օգտագործելով և օգտվելով Հայաստան պետության թուլությունից ու գործող իշխանությունների վախերից, փորձում է իրացնել Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումները։ Սրա մասին են հուշում Ադրբեջանի՝ այս հարցում վճռականությունը և խեղաթյուրված վիճակագրությունը, թե խոսքը մոտ մեկ միլիոն փախստականների մասին է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
