«Ազգը որոշել ա, որ Փաշինյանը լինի վարչապետ, ինքն էլ վարչապետ ա». Առուշ Առուշանյան
![]() Այսօր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ զրույցում լրագրողը հիշեցրեց. «Երբ Փաշինյանը պատերազմից հետո եկավ Սյունիք, Դուք և մյուս համայնքապետերը փակեցիք նրա մուտքը Սյունիք ցամաքային ճանապարհով: Պահանջում էիք Փաշինյանի հրաժարականը, հետո Ձեր նկատմամբ, ինչպես Դուք եք բնութագրում, քաղաքական հետապնդում տեղի ունեցավ, Դուք կալանավորվեցիք: Այս և մյուս տարաձայնությունները հաշվի առնելով, մարդիկ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ դուք կարող եք Փաշինյանի հետ...»: «Փաստն այն է, որ մեր ազգաբնակչության մեծ մասը իր վստահության քվեն տվել է Փաշինյանին: Դրանից հետո ես եղել են ազատազրկման մեջ, ապա մասնակցել համայնքապետի ընտրություններին: Ես էլ ըտեղ եմ հաղթել: Հիմա ազգը որոշել ա, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ինձ էդ հարցը ինչի՞ են տալիս: Իմ պայքարը ոչ մի անգամ չի եղել քաղաքական դաշտում, երբեք այդ ֆորմատի մեջ չի եղել: Ես պայքարել եմ Արցախի լինելիության համար: Մարդ եմ, ում պապերը ընտանիքը կռվել ու կռվում ա Արցախի համար: Ես էլ ինչքանով կարամ իմ կյանքով պատրաստ եմ Արցախի համար պայքարել: Ինչի՞ ընենց մեկը կարա լինի, որ իրան նենց ուժեղ տղու տեղ պահի, որ կարա մեզնից ավելի ուժե՞ղ պայքարի Արցախի համար... Ուղղակի անպատժելիությունը հասել ա ընենց մակարդակի, որ եթե մի քանիսի ծնոտը չ***դվի, այլ վրից պ***ի, ...»: Լրագրողի դիտարկմանը, թե բռնության կոչեր անել պետք չի, Առուշանյանը հակադարձեց, թե դրանք իր տեսանկյունից են բռնության կոչեր, իր տեսանկյունից դա նորմալ ա: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
