«Պայքարն ավարտված չէ». Հայկ Մարության
![]() «Չի կարող մարդը ո´չ անձնական, ո´չ էլ ընտանեկան բարեկեցություն ունենալ, երբ շրջապատդ անբարեկեցիկ է: Չի կարող մարդը առողջ կյանք վայելել, երբ հարևանդ անառողջ է: Այսինքն՝ չի կարող լինել անձնական երջանկություն, երբ համայնքդ ու երկիրդ երջանիկ չեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններին առաջադրելու հարցին, ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հետևաբար, չենք կարող անտարբեր մնալ մեր կողքինների ճակատագրերի նկատմամբ, չենք կարող չպայքարել՝ մեր, մեր ժողովրդի և մեր երեխաների ապագայի համար: Անցած անգամներ առանց երկմտելու ես մտել եմ այդ պայքարի մեջ, բայց արդյո՞ք այսօր այդ պայքարն ավարտված է, արդյո՞ք մեր երկրում պրոցեսներն արդար են և թափանցիկ, արդյո՞ք մայրաքաղաքի կառավարումն էֆեկտիվ է և ի նպաստ երևանցու: Արդյո՞ք պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին ներկայանում, այսօր չեն սկսել գործել հին ու բարի մեթոդներով: Արդյո՞ք մենք հասել ենք այն ամենին, ինչի համար ազգովի ոտքի էինք կանգնել 2018 թվականին, իհարկե՝ ոչ: Ուստի՝ պայքարն ավարտված չէ: Ուստի այն հարցին՝ բա քեզ պետք ա՞, միանշանակ պատասխանում եմ՝ ինձ պետք ա»,- ասաց Մարությանը՝ հավելելով. «Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին»: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
