Հայաստանում հեպատիտ Ց-ով տարեկան առնվազն 1000 պացիենտ անվճար բուժում կստանա
Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2023-2026 թվականների ծրագիրը», որի շրջանակներում, նախատեսվում է հեպատիտ Ց-ով տարեկան առնվազն 1000 պացիենտի բուժում։ Դրանից բացի, գյուղական և քաղաքային համայնքներում միգրանտների ու նրանց ընտանիքների անդամների շրջանում համայնքային ամբուլատորիաներում և շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ պարբերական հետազոտություններ են իրականացվում՝ նպատակ ունենալով դրանց վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: Այս մասին այսօր, Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևերում: Վերը նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 12 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 1,3 անգամ: Հայաստանում 1999 թվականից ներդրվել են հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները։ Եթե մինչև պատվաստումների իրականացումը մեծահասակների և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում՝ 140 անգամ: 2019 թվականից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել, որը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետության վառ ապացույցն է: Վիրուսային հեպատիտը հիմնականում լուռ է․ քրոնիկ վարակների դեպքում ախտանշաններն ի հայտ են գալիս միայն հիվանդությունը զարգանալուց հետո՝ ուշ փուլերում, այդ պատճառով առավել վտանգավոր են։ Սուր հեպատիտների դեպքում կարող է լինել բավականին արտահայտված կլինիկական պատկեր: Կան տարբեր տեսակի հեպատիտի վիրուսներ (Ա-ից Ե), սակայն հեպատիտ Բ-ն և Ց-ն ամենամտահոգիչն են և ամեն օր առաջացնում են վարակման շուրջ 8000 նոր դեպք, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում: Աշխարհում տարեկան արձանագրվում է ավելի քան մեկ միլիոն մահ հեպատիտից և յուրաքանչյուր տասը վայրկյանը մեկ՝ նոր քրոնիկ վարակ: Ահա թե ինչու լյարդի առողջությունը գլխավորն է մարդու առողջության համար: Օրվա խորհրդով՝ անհրաժեշտ է համախմբվել՝ սովորելու, կրթելու և պաշտպանելու կանխարգելման, թեստավորման և բուժման հարցերը: Միասին մենք կարող ենք վերացնել հեպատիտը և ապահովել ավելի առողջ ապագա բոլորի համար: Խոսե՛ք ձեր բժշկի հետ՝ պարզելու՝ ինչպես պաշտպանվել հեպատիտից: |
«Առողջապահության ապահովագրությանը պատրաստ կլինենք, երբ դեմներս տեսադաշտ լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16200:48«Արտաշատի բժշկական կենտրոնը՝ որպես կարմիր գիծ առողջապահությունում»․ Ծաղիկ Վարդանյան
184Երեկ, 20:48«Դեղատները բողոքում են՝ բժիշկներն էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրում». Նարինե Ղալեչյան
138Երեկ, 13:54«Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից». ՀՀ ԱՆ
17120.11.2024, 13:12«Առողջության պարտադիր ապահովագրությունը տապալվե՞ց, թե՞ հետաձգվեց»․ Ծաղիկ Վարդանյան
10018.11.2024, 16:00«ՀՀ-ում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք»․ ԱՆ
18606.11.2024, 13:06