Թրամփը հութիների շարժումը որպես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Եմենի հութիների Անսար Ալլահ շարժումը երկրում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հրամանում ասվում է, որ հութիները, որոնց աջակցում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, սպառնալիք են ներկայացնում ամերիկյան զորքերի անվտանգությանը և տարածաշրջանում կայունությանը։ 2023 թվականից ի վեր հութիները բազմիցս կրակել են ամերիկյան ռազմանավերի վրա Կարմիր ծովում և 2014 թվականից կռվում են Եմենի օրինական կառավարության դեմ՝ գրավելով երկրի խոշոր քաղաքները։ «Հութիների գործունեությունը սպառնում է Ամերիկայի քաղաքացիներին և Մերձավոր Արևելքում մեր աշխատակիցներին, մեր ամենամոտ գործընկերների անվտանգությանը և համաշխարհային ծովային առևտրի կայունությանը», - նշված է Թրամփի հրամանում: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
