«Նախագծի ընդունման դեպքում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին». Գևորգ Պապոյան
![]() ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «ՀայաՔվե»-ի հետ կապված իր ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ քննարկումներին ու քննադատություններին, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել է. «Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ ու բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, նա ունի երկու տարբերակ՝ կա՛մ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կա՛մ պատերազմ է հայտարարում. հիմա ո՞րն է հավանական: Նման նախագիծ ընդունելուց հետո Ադրբեջանն ասելու է՝ էն, ինչ ուզում եք, էդպես էլ լինելո՞ւ է, թե՞ պատերազմ է հայտարարելու: Ավելին, այդ նախագծի ընդունման պարագայում ինքը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին, որովհետև միջազգային հանրությանն ասելու է, որ ՀՀ-ն միջամտում է իր հարցերին»: Հիշեցնենք՝ օրեր առաջ Պապոյանն իր էջում գրել էր հետևյալը. «Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը ուղղակի չի ներկայացնում «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող» օրենքի նախագիծը։ Պատասխանը շատ պարզ է. նման նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա՝ դրանից բխող հետևանքներով։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
