«Խաղողագործները հայտնում են, որ մինչ օրս ոչ մի մթերող կազմակերպություն իրենց չի մոտեցել». ԱԺ պատգամավոր
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Դեռևս ամիսներ առաջ ինչպես ազգային Ազգային ժողովի ամբիոնից, այնպես էլ իմ հրապարակումներում և հարցազրույցներում բարձրաձայնել էի խաղողի մթերման խայտառակ ցածր գնի, մթերող կազմակերպությունների անբարեխիղճ պահվածքի, պատկան մարմինների անտարբերության և խաղողագործության վերացման վտանգի մասին։ Ցավոք, մտավախությունս հաստատվում է վերջին օրերին խաղողագործների հետ պարբերական զրույցներից հետո։ Ստացվում է, որ վարկեր վերցրած, բերքահավաքի սպասումով և հույսով ապրող գյուղացին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ։ Այլևս անհանդուրժելի է ոչ կոմպետենտ, նպատակաուղղված կերպով ռազմավարական նշանակության ոլորտները, այդ թվում՝ գյուղատնտեսությունը, տանուլ տվող անձանց պաշտոնավորումը։ Պետությունը ձեր մասնավոր ընկերությունը չէ՛»: Աղբյուրը` Գառնիկ Դանիելյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
