Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
![]() Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմը։ «Նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թադևոսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը: Օրակարգի հարցերի շրջանակում Արմեն Սիմոնյանն ընտրվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն, իսկ Տաթև Դանիելյանը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար: Հանդիպմանը քննարկվել են խորհրդի գործունեությանը և Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի կառուցումը կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է և այդ համատեքստում կարևորել համապատասխան կառույցների հետևողական և համակարգված աշխատանքը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ժամանակացույցի համաձայն հստակեցնել առաջիկա անելիքները»,- ասված է հաղորդագրության մեջ։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
