Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները». Ալեն Սիմոնյան

407
Երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ., 10:18
«Ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները». Ալեն Սիմոնյան

ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Երեկ Փաշինյանն իր բազմաժամային ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք առնչվում են ՀՀ ու ԱՀ շահերին ու պահանջում են անմիջապես ԱԺ-ում համապատասխան քննարկումներ: Հնարավոր համարո՞ւմ եք՝ այս նիստի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարությունները, գնահատական հնչեցնել՝ մեր կողմից գնահատվող հակապետական, հակաազգային մոտեցումներին»: Սիմոնյանն ասաց, որ պատգամավորներն իրավունք ունեն լսումներ նախաձեռնելու. Մինասյանի արձագանքը չուշացավ. «Ճիշտ է, ունենք այդ հնարավորությունը, բայց ինչպես փորձը ցույց է տվել, մեծամասնությունը մշտապես մերժել է այն: Կանոնակարգը հնարավարություն է տալիս Ձեզ հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախագծով, որը առիթ կարող է հանդիսանալ այս հարցերի քննարկման համար»: ԱԺ նախագահը կրկնեց իր առաջարկը. «Ներկայացրեք ձեր նախաձեռնությունը, մենք կքննարկենք.... Եթե ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները»,- նշեց Ալեն Սիմոնյանը: