«Ունենք կանեփ արտադրողը ընկերություն, որը ախորժակը կորցրել է իր բիզնեսի նկատմամբ, ուզում է փակվել». Քերոբյան
![]() «Երկու տարի առաջ, երբ քննարկվում էր, թե ինչ մոդելով պետք է արտադրական կանեփը զարգանա, դիտարկվում էր ունենալ այնպիսի կարգավորումներ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի տնտեսության մեջ: Երկու տարի անց, մենք ունենք մեկ ընկերություն, որը ախորժակը կորցրել է այս բիզնեսի նկատմամբ և փակվելու մտադրություն էլ ունի: Կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայվի, մենք այսօր մոդել չենք վերանայում, այլ մոդելի մեջ փոփոխություններ ենք կատարում: Մուտքի գինը, լիցենզավորման վճարները էլի մնում է շատ բարձր, ընդհանուր կարգավորումները այնքան կաշկանդող են, որ, այնուամենայնիվ, այս փոփոխությունների արդյունքում մենք տնտեսական ազդեցություն չենք ունենա, կարող է ոլորտը մի քիչ բացվի, և մի քանի տնտեսվարող սկսի աշխատել, բայց դրանք կլինեն ձեռքի մատների վրա հաշված ընկերություններ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության կողմից ներկայացված՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
