«Լրջորեն նախապատրաստվում ենք, հուսով եմ՝ կհաղթենք». Սպերցյան
![]() ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այսօր՝ մարտի 20-ին, Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել: Մարզման ավարտից հետո մեր թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ստացավ 2022 թվականի՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, իսկ հետո պատասխանել է լրագրողների հարցերին. գրում է ArmSport.am-ը: «Շատ ենք սպասում այս խաղին, շատ լրջորեն նախապատրաստվում ենք, հուսով եմ՝ ամեն բան մեր կողմից կլինի և մենք կհաղթենք: Այսօր անձամբ ես լիարժեք մարզում անցկացրի, նախքան մարզումն էլ տեսական մաս էինք ունեցել, ամեն ինչ հասկանալի է: Իհարկե, ամեն ինչ փոխվում է. ամեն մարզիչ իր պահանջներն ունի: Նորեկները շատ լավ տղաներ են: Նաիրին ես ճանաչում եմ: «Բավարիա-2»-ի ֆուտբոլիստը, Գեորգի Հարությունյանը՝ «Կրասնոդարի» մեր երկրորդ թիմից: Բոլորն էլ շատ տաղանդավոր են, բոլորին էլ մեծ ապագա է սպասվում, ուստի կարծում եմ, որ նրանք մեծ ուժեղացում են մեր հավաքականի համար», – ասել է Սպերցյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
