Վերջին վայրկյաններին Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն և նվաճեց բրոնզ
1601
Կիրակի, 19 մարտի, 2023 թ., 21:48
![]() Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում: 92 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչն ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող Աբդուլջալիլ Շաբանովի հետ և գերլարված պայքարում հաղթեց գոտեմարտի վերջին վայրկյանում՝ 8:5 հաշվով: Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ Սարգսյանը 4 միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 7:5: Ադրբեջանցու մարզիչը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին, հայ ըմբիշի գցումը ժամանակի մեջ համարելով: Հաշիվը դարձավ 8:5: Ադրբեջանցի ըմբիշը վերջում չկարողացավ զսպել զայրույթը եւ չէր մոտենում գորգի կենտրոն: Միայն մարզիչի խորհրդից հետո բարձրացավ գորգից եւ մեկնեց ձեռքը հաղթողին հայտարարելու համար: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
