Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի ու թուրք ըմբիշներին և մտավ եզրափակիչ
581
Շաբաթ, 18 մարտի, 2023 թ., 20:24
![]() Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճայինները: Մրցումների առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից հաջող հանդես եկավ Հայկ Պապիկյանը, որը իր երեք մրցակիցներին հաղթեց ընդհանուր 24:0 հաշվով և մտավ եզրափակիչ: Այստեղ նա կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ: Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Նարեկ Գրիգորյանը (79 կգ) բրոնզե մեդալի համար մարտերում կրկին կհանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այս մարտերը կկայանան այսօր երեկոյան: Մրցումային 2-րդ օրը գերազանց հանդես եկավ Կնյազ Իբոյանը, որը նախ հաղթեց ադրբեջանցի, ապա թուրք մրցակցին, և դուրս եկել եզրափակիչ։ Մեժլում Մեժլումյանը նույնպես հաղթեց իր բոլոր մրցակիցներին և դուրս եկավ եզրափակիչ։ Նրանք հանդես կգան վաղը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
