«Անհրաժեշտ է ելակետ ընդունել առնվազն երկու փաստ». Գևորգ Դանիելյան
![]() ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ դատողություններ ենք անում, թե ինչու են մեր օրերում առանցքային դարձել ու թիրախավորվել օտարերկրյա գործակալների մասին օրենքներ ընդունելու նախաձեռնությունները, նախ, անհրաժեշտ է ելակետ ընդունել առնվազն երկու փաստ՝ ա) օտարերկրյա ֆինանսական աղբյուրներից սնվող 2-3 ՀԿ ունեն անհամեմատ ավելի մեծ միջոցներ, քան քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտման համար պատասխանատու բոլոր կուսակցությունները միասին վերցրած, բ) այդ հասարակական կազմակերպությունների նկատմամբ պետական վերահսկողությունը, ավելին՝ վերջիններիս կողմից թափանցիկ հաշվետվություններ ներկայացնեու պահանջները դիտարկվում են իբրև հակաժողովրդավարական միջամտություն, մինչդեռ՝ նույն չէ կուսակցությունների պարագայում և այլն: Հուսով եմ կարիք չկա բացատրելու, թե ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները, իսկ եթե կա՝ ապա հետեևեք սույն գրառման արձագանքներին, ամեն ինչ պարզ կդառնա: Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
