Գնաճն Արցախում նոր ռեկորդներ է սահմանել. «Ժողովուրդ»
![]() ««Ժողովուրդ» օրաթերթը արցախցիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ գնաճն Արցախում նոր ռեկորդներ է սահմանել, հատկապես մրգերի եւ բանջարեղենների գները աստղաբաշխական թվերի են հասել: Արցախի ամբողջական բլոկադայի պայմաններում հատկապես վերջին օրերին անհնար է դարձել անգամ սննդամթերքի ներկրումը: Արցախից ահազանգեցին, որ լոլիկի 1 կիլոգրամի գինը հասել է 3000-3500-ի, սմբուկինը՝ 3500, պղպեղինը՝ 4500, շոկոլադի 1կգ-ը (տեսականի գրեթե չկա) 7000-8000-ի սահմաններում է տատանվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրգերի ու բանջարեղենի շատ տեսակներ, օրինակ՝ խնձոր, նարինջ, գազար, առհասարակ, չկան։ «Կտրոնները ձեռքներիս՝ շրջում ենք, բայց չենք կարողանում խանութներից անգամ առաջին անհրաժեշտության միրգ կամ բանջարեղեն գնել»,-ասաց արցախցի մեր զրուցակիցը: Սրան զուգահեռ՝ Արցախում գործազրկությունն է ավելացել, իսկ աշխատավարձերը կտրուկ նվազել են: Ստացվում է՝ արցախցիները, որ արդեն 3 ամսից ավելի է՝ շրջափակման մեջ են, թշնամու ուղիղ նշանառության տակ, նաեւ հումանիտար աղետի հետեւանքներն են ամենայն դառնությամբ կրում»։ Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
