Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Եվս մեկ բրոնզ Մ23 ԵԱ-ում. Ալբերտ Վարդանյանը հաղթել է չեխ մրցակցին

1430
Երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ., 22:30
Եվս մեկ բրոնզ Մ23 ԵԱ-ում. Ալբերտ Վարդանյանը հաղթել է չեխ մրցակցին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի գերծանր քաշային կարգում Ալբերտ Վարդանյանը հաղթել է չեխ Մարցել Ալբինին։
Վարդանյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում Ալբինիի նկատմամբ առավելության է հասել 6։1 հաշվով։
Այսպիսով մարտի 14-ին հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը վաստակել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ։