Մ23 ԵԱ. Աշոտ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
![]() Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության երկրորդ մրցումային օրը կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: 67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Խաչատրյանը 0:11 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Դիեգո Չխիկվաձեին: Աշոտ Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Յանիս Նիֆրիին: Քառորդ եզրափակիչում Խաչատրյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթանակի էր հասել լեհ Ալեքսանդր Մելեւչիկի նկատմամբ: Քիչ անց կմեկնարկեն եզրափակիչներն ու բրոնզե մեդալի համար գոտեմարտերը: Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից ոսկե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը: Մրցակիցը ռումինացի Դենիս Ֆլորին Միհայն է: Բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն Հովհաննես Հարությունյանը (87 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (130 կգ): Հարությունյանի մրցակիցը կլինի մոլդովացի Գաբրիել Լուպասկոն, Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալը կվիճարկի չեխ Մարսել Ալբինիի հետ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
