Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում
![]() Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցել է 13 ներկայացուցչով: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 11 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր: Վերջնարդյունքում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 32-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 39-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 41-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան՝ վաստակած 8,5 միավորով: Նույնքան միավոր են վաստակել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն և բելգիացի Դանի Դարդան, որոնք լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Մրցաշարի արդյունքներով 23 ուժեղագույն շախմատիստներ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր են նվաճել: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էմին Օհանյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակել են 7-ական միավոր: Ի դեպ, Գաբրիել Սարգսյանն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, տարել է 3 հաղթանակ և 8 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով՝ մրցաշարային աղյուսակում կիսելով 40-74-րդ տեղերը: Ռոբերտ Փիլիպոսյանը և Մամիկոն Ղարիբյանը 6,5 միավոր են վաստակել, Արմեն Բարսեղյանը՝ 6, Ալեքս Սահակյանը՝ 5,5, իսկ Սարգիս Մանուկյանը՝ 4,5 միավոր: Եվրոպայի առաջնության արդյունքներով Մամիկոն Ղարիբյանը 3-րդ անգամ լրացրել է միջազգային գրոսմայստերի, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ միջազգային վարպետի նորման: Վահե Դանիելյանը և Էմին Օհանյանը 2-րդ անգամ են լրացրել միջազգային գրոսմայստերի նորման: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը:
|

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի մասնակիցները
86102.06.2026, 23:11
Նոր փոփոխություններ՝ ֆուտբոլային կանոններում
44502.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
24301.06.2026, 23:24
Ջանես Նազարյանը՝ մայիսի ամսվա լավագույն ըմբիշ
22801.06.2026, 19:42
Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
17001.06.2026, 18:42
Մխիթարյանը կպայքարի «Ինտեր»-ի լավագույնի կոչման համար
21501.06.2026, 00:42
