Հարկային արտոնություններ՝ Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության այսօրվա՝ մարտի 9-ի նիստում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցն է քննարկվելու։ Ընկերությանը պատրաստվում են ազատել ներկրման մաքսատուրքից։ Ըստ նախագծի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատրաստվում է 3.3 միլիարդ դրամի հումք ներկրել Հայաստան, և մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե։ Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ տեքստիլի արդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ է, հետևաբար՝ պիտի արտոնություններ տրվեն։ Սակայն Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Լֆիկին արտոնություն տալու իմաստը ո՞րն է։ Աշխարհի շատ երկրներում անգամ շքեղության հարկ են սահմանում, որ առավել մեծ եկամուտ ունեցողները, առավել ճոխ տներում ապրողներն ու թանկ մեքենաներ շահագործողներն ավելի շատ հարկ վճարեն, քան շարքային մարդիկ, իսկ մեզանում, փաստորեն, հակառակն է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
