Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 06 հունիսի, 2026 թ.

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը

2151
Շաբաթ, 04 մարտի, 2023 թ., 18:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը

Օլիմպիական խաղերի բրոնզեմեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։
Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հիանալի է հանդես եկել և վաստակել 15,083 միավոր ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Օրեր առաջ Դավթյանը հաղթող էր ճանաչվել նաև Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։