3 մեդալ՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից
![]() Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հիանալի հանդես եկավ հենացատկի եզրափակչում և վաստակեց 15.133 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում վաստակելով 14.833 միավոր։ Սա նրա առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում։ Արթուր Ավետիսյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ վաստակած 14.533 միավորով։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը չորրորդ տեղն է գրավել (14.500): Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցում էր մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված էր մրցաշարի մրցավարական թիմում: Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու փետրվարի 27-ից մարտի 5-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանը ներկայացուցիչները ևս կմասնակցեն։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
