«Ֆինանսական ռիսկե՞ր եք ուզում կառավարել, մտածեք մեխանիզմներ, որոնք չեն սահմանափակի մարդկանց իրավունքը». Հ. Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատգամավորը օրենսդրական նախաձեռնություն է առաջ բերել, որով բանկերը այլևս քաղաքացիներին չպետք է տրամադրեն արտարժույթով վարկեր: «Եթե քաղաքացին չունի արտարժույթով եկամուտ, ապա նա չպետք է ստանա արտարժույթով վարկ», հիմնավորում է պատգամավորը, արդարացնելով, թե իբր այդպես ապահովագրում է քաղաքացուն ռիսկից: Նախ, Հայաստանում բավականին մեծ է քաղաքացիների թիվը, որոնք ոչ ուղղակի, բայց դե ֆակտո եկամուտ ստանում են արտարժույթով՝ ապրելով արտերկրից իրենց հարազատների փոխանցած տրանսֆերտներով: Եվ երկրորդ, ու թերևս առանցքայինը. այդ նախաձեռնությունը թերևս պետք է անցնի ՍԴ քննությունը, հասկանալու համար, թե ընդհանրապես խորհրդարանը որքանով է իրավասու սահմանափակել քաղաքացու՝ վարկ ստանալու իրավունքը: Օրինակ, ՀՀ քաղաքացին գուցե ուզում է Հայաստանի բանկում ստանալ արտարժույթով վարկ և դրանով որևէ գործողություն անել այլ երկրում: Եթե բանկը գնահատում է ռիսկերը, տեսնում է համապատասխան գրավադրման առարկան ու որոշում է, որ արժե տալ այդ վարկը, պատգամավորի ի՞նչ գործն է դա: Վաղն էլ կարող է որևէ պատգամավորի մտքով անցնել, որ իքս ծավալի եկամուտ ունեցող քաղաքացուն թերևս պետք է արգելել կատարել իգրեք ծավալի գնում, որովհետև դա ռիսկային է, հետո կարող է քաղաքացին «տակից դուրս չգալ», ու էդպես մեկն էլ կմտածի սահմանել սոցիալական կատեգորիաներ ու որոշել, թե որ կատեգորիային առավելագույնը որքան վարկ պետք է տրամադրել: Ֆինանսական ռիսկեր եք ուզում կառավարե՞լ, մտածեք մեխանիզմներ, որոնք չեն սահմանափակի մարդկանց իրավունքը և հնարավորությունները: Քաղաքացին ու բանկը, ձեր ի՞նչ գործն է մտնել «մատի ու մատանու» արանքը, եթե այնտեղ չեք տեսել որևէ ապօրինություն: Գլխացավի խնդիրը գիլյոտինով լուծողը մեղմ ասած չի կարող որակվել որպես բժիշկ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
