«Եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ». Գևորգ Պապոյան
![]() Խորհրդարանը քննարկում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է՝ Հայաստանի քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն դրամով: «Սրանից 2 ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Այն քաղաքացին, որը եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի: Սա հատկապես տարածված է լինում այն դեպքերում, երբ քաղաքացիները ֆինանսական բարձր գրագիտություն չեն ունենում և տարվում են 1-2 տոկոս հիփոթեքային վարկի ավելի էժան լինելու գայթակղությամբ և հետագայում շատ մեծ խնդիրների առաջ են կանգնում»,- նախագիծը ներկայացնելիս ասել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա իր ռիսկերը կառավարելու համար պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ: Կարգավորումը վերաբերում է միայն բնակարանային հիփոթեքային վարկերին»,- ավելացրել է պատգամավորը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
