«Տնտեսական հարցերը քննարկելիս՝ պետք է դահլիճի մյուս կողմում նստեք». Խաչատրյանը՝ Սուքիասյանին
![]() ԱԺ հերթական նիստում «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասել է. «Երբ դուք ուզում եք ՀՀ-ում արդյունաբերությունը զարգանա, դուք երկու ձևով եք մտածում, մի ձևով չեք մտածում՝ արդյունաբերական քաղաքականության ամբողջականությամբ չեք մտածում, ուրեմն լսեք. ընդհանրապես ավիաընկերությունների մեջ շատ մեծ մրցակցություն կա, պետք է ամեն ինչ անեք, որ ազգային ավիաընկերություններ լինեն, որովհետև նրանք մրցում են աշխարհի հզոր կազմակերպությունների հետ, եթե դուք շատ եք ուզում՝ այդ կազմակերպությունները գան և հայկական փոխադրողներին ճնշեն, դա ձեր ուզած արդյունաբերական քաղաքականության հակառակ տրամաբանությունն է»: Ի պատասխան՝ ընդդիմադիր Արթուր Խաչատրյանն արձագանքել է. «Պարո՛ն Սուքիասյան, ինձ մեկ-մեկ թվում ա, որ տնտեսական հարցերը, երբ քննարկում ենք, դուք պետք ա դահլիճի մյուս կողմում նստեք, որովհետև, երբ «Ռայն Էյրը» մտավ ՀՀ, բոլորը գոհ էին, մենք էինք ասում՝ ժողովո՛ւրդ, Քաղավիացիայի վարած քաղաքականության հետևանքով հայկական ավիաընկերությունների թռիչքը դեպի Եվրոպա արգելվել է: Դրա համար եմ ասում՝ ստեղ պետք ա նստեք, որ տնտեսական հարցերը քննարկենք»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
