Նորանշանակ նախարարը բյուջեից գումար է ուզում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Գեղարքունիքի մարզում գտնվող զորամասի կացարանում բռնկված հրդեհը պատճառ դարձավ, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չզեկուցվեն և չքննարկվեն: Օրինակ՝ այդ հարցերից մեկով ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի անվամբ ներկայացված էր «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին հարցը: Այս նախագծով ՆԳՆ-ն բյուջեից լրացուցիչ գումար է ուզում՝ անհրաժեշտ թվով 50 հաստիքների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար, քանի որ, հիմնավորման համաձայն, նախատեսված հատկացումների անբավարարության հետևանքով լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն է առաջացել: Նշվում է, թե «Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների, մոնիտորինգի և վերահսկողության իրականացում» միջոցառման գծով ՀՀ պետական բյուջեով հատկացումներ առկա չեն, քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2022թ. դեկտեմբերի 30-ին: Նկատենք, որ ՆԳՆ-ն ունենալու է 50 հաստիքային միավոր, և, ըստ հաշվարկների, ամսական կպահանջվի 2 մլն 124 հազար դրամ, տարեկան 25 մլն 488 հազար դրամ, սակայն ներկայացված նախագծով առաջարկվում է ապահովել 6 ամսվա գումարը, որը կազմում է 12 մլն 744 հազար դրամ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
