Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

«Կառավարությունը կայացրեց մի որոշում, որին սպասում էին հազարավոր ամուսնական զույգեր և կանայք». Արսեն Թորոսյան

2485
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 12:36
«Կառավարությունը կայացրեց մի որոշում, որին սպասում էին հազարավոր ամուսնական զույգեր և կանայք». Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կառավարությունը կայացրեց մի որոշում, որին սպասում էին մեր հազարավոր ամուսնական զույգեր և կանայք։
Այսուհետ 2019 թվականից ներդրված անպտղության պետական ծրագրի շահառուներ են դառնում բոլորը՝ նախկին սահմանափակ խմբերի փոխարեն։
Սա նշանակում է, որ պետությունը պետական պատվերի շրջանակներում հոգալու է բոլոր նման ամուսնական զույգերի և կանանց արհեստական բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների ծախսերը և մենք ունենալու ենք հազարավոր ծնված երեխաներ»:

Աղբյուրը`   Արսեն Թորոսյան