Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Հերման Գալուշչենկոն ձերբակալվել է երկրից դուրս գալու փորձի ժամանակ
![]() Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Հերման Գալուշչենկոն, որը Մինդիչի գործով անձ է, ձերբակալվել է Ուկրաինայում՝ երկրից դուրս գալու փորձի ժամանակ, հայտնում են «Ուկրաինսկայա պրավդա»-ի և «ՌԲԿ Ուկրաինա»-ի աղբյուրները։ Նրանց աղբյուրների համաձայն, սահմանապահները նախկին պաշտոնյային գիշերը դուրս են բերել գնացքից՝ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (SAP) պահանջով։ Բարձրաստիճան պաշտոնյաների և Վլադիմիր Զելենսկու մերձավոր շրջապատի անդամների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննությունը բացահայտվել է 2025 թվականի նոյեմբերին։ Հետաքննիչների տվյալներով՝ հանցավոր խումբը ղեկավարել է «Քվարտալ-95» ստուդիայի համասեփականատեր և նախագահի մերձավորը հանդիսացող Թիմուր Մինդիչը։ Գործարարին հաջողվել է լքել երկիրը, սակայն գործով ձերբակալվել են մի քանի մեղադրյալներ։ Գալուշչենկոյի տունը խուզարկվել է, և նա ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից։ Մինչ այդ՝ 2021-2025 թվականներին, նա զբաղեցրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
