«Այն, ինչ կատարվում է, դրսի օրակարգ է». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կաթողիկոսի հանդեպ քրեական գործ հարուցելը, Հայաստանից նրա ելքը արգելելը որքան աբսուրդային, նույնքան էլ սպասված էր Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ կոչվածների կողմից։Չի բացառվում, որ առաջիկայում դատավորի պատմուճան հագած մեկը կարգալույծ եղած, տիրադավ մի հոգևորականի հայցով կարող է կաթողիկոսին մեղավոր ճանաչել այդ տիրադավի արժանապատվությունը նսեմացնելու համար,որ կաթողիկոսը նրան ստիպել է համբուրել իր աջը։ Այն , ինչ կատարվում է, դրսի օրակարգ է, Հայաստանին պարտադրվող շարունակական կապիտուլյացիայի մաս։Հայ առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնասյուն է, որը պետք է քանդել։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը սկսվեց անցյալ տարի , Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հայ առաքելական եկեղեցուն ուղղված մեղադրանքներից մեկ շաբաթ անց։ Հայ առաքելական եկեղեցին ամուր է իր աներեր հոգևորականներով ․ Աստծուն պաշտող, եկեղեցու առաքելությունն ընդունող հանրությամբ և անշուշտ հաղթելու է այս դիմակայությունում, քանզի իր գործն արդար է։Որպեսզի խոսքս շատ պաթետիկ չհնչի, հավելեմ՝ դեկտեմբերին նախատեսված եպիսկոպոսաց ժողովը հետաձգելը ճիշտ չէր, իսկ Ավստրիայում կայանալիք ժողովը պետք է անպայման անցկացնել՝ կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների հեռավար մասնակցության միջոցով»; Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շիրակում երիտասարդների զբաղվածության ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին»․ Մհեր Մելքոնյան
4904:06
«Վենսի այցից հետո ոչ թե ռազմագերիները եկան ՀՀ, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները»․ Էդգար Ղազարյան
8700:42
«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են քաղաքական բնույթ»․ Մայր Աթոռ
107Երեկ, 21:24
«ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ»․ ԱՄՆ դեսպանատուն
90Երեկ, 20:06
«Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է»․ Մայր Աթոռ
106Երեկ, 17:42
Բարձրաստիճան հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
118Երեկ, 15:30
