«Երկքաղաքացի Սամվել Կարապետյանը տեսականորեն կարող է դառնալ Հայաստանի վարչապետ». Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկքաղաքացի Սամվել Կարապետյանը տեսականորեն կարող է դառնալ Հայաստանի վարչապետ։ Բացատրեմ թե ինչպես։ Նա չի կարող ներառվել իր հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկքաղաքացիության հիմքով կմերժի նրա գրանցումը։ "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը կամ պետք է միայնակ ստանա հաջորդ ԱԺ֊ի մանդատների երկու-երրորդը և կամ մյուս ընդդիմադիրների հետ հասնի այդ բաղձալի քանակին. 105×2/3=70 մանդատ։ Ինչո՞ւ եմ ասում 2/3, որովհետև դա էն քանակն է, որով խորհրդարանը կարող է փոխել ՀՀ Սահմանադրության միայն մի շարք հոդվածներ, շեշտում եմ միայն մի շարք հոդվածներ։ ՀՀ Կառավարության անդամին (այսինքն նաև վարչապետին) ներկայացվող Սահմանադրական պահանջը ներկայացված է մեր Սահմանադրության 148֊րդ հոդվածով. նույն Սահմանադրության 202֊րդ հոդվածի 1֊ին կետը 148֊րդ հոդվածի փոփոխության համար հանրաքվե չի պահանջում, այլ 202.2֊րդ կետով ԱԺ քվեարկության 2/3 ձայն է պահանջում։ Այսպիսով «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը շատ դժվար պայքար է սպասվում. կամ միայնակ, կամ ընդդիմադիր մյուս ուժերի հետ հավաքել 70 մանդատ, ընտրել վարչապետ (ժամանակավոր), հետո անցնել ՀՀ Սահմանադրության հոդվածի փոփոխության, որպեսզի Սամվել Կարապետյանին դարձնել երկրի վարչապետ։ Իսկ որտեղի՞ց է հայտնի, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները, միայնակ կերպով 70 մանդատ չստանալու դեպքում, ՀՀ Սահմանադրական հոդված փոխելու համար կստանան նաև ԱԺ մտած մյուս ընդդիմադիրների հավանությունը»: Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Շիրակում երիտասարդների զբաղվածության ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին»․ Մհեր Մելքոնյան
4904:06
«Վենսի այցից հետո ոչ թե ռազմագերիները եկան ՀՀ, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները»․ Էդգար Ղազարյան
8700:42
«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են քաղաքական բնույթ»․ Մայր Աթոռ
107Երեկ, 21:24
«ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ»․ ԱՄՆ դեսպանատուն
90Երեկ, 20:06
«Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է»․ Մայր Աթոռ
106Երեկ, 17:42
Բարձրաստիճան հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
118Երեկ, 15:30
