«Արդյո՞ք պետք է ասենք՝ գնացեք, ամուսնացեք, հետո եկեք՝ ծրագրին դիմեք». վարչապետ
![]() «Առաջարկում ենք, որ այսուհետ ծրագիրը բաց լինի նաև ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից»,- Անպտղության հաղթահարման ծրագրի փոփոխությունները ներկայացնելիս՝ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Շատ կանայք կամ զույգեր անպտղություն ունեն, և այս որոշմամբ, բացարձակապես բոլորին, պետբյուջեի ֆինանսավորմամբ, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովում ենք արհեստական բեղմնավորում, որպեսզի այդ ընտանիքներում երեխաներ ծնվեն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ որոշումը քննարկելիս որոշակի էթիկական բնույթի հարցերի են բախվել: «Իսկ եթե այս ծրագրի համար դիմում է կին, որն ամուսնացած չէ. ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը. արդյո՞ք պետք է ասենք՝ գնացեք, ամուսնացեք, հետո եկեք՝ էս ծրագրին դիմեք: Իսկ եթե այդ կինն ամուսնալուծվել է հենց անպտղության պատճառով. արդյո՞ք այդ պարագայում պետք է մերժենք. մեր կարծիքով՝ չի կարելի մերժել»: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36

