Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.

«Փոսերն այնքան են հարվածում նախընտրական վարկանիշին, որ պետք է ինտենսիվ քարոզչական հակազդեցություն». Հակոբ Բադալյան

65
Այսօր, 16:54
«Փոսերն այնքան են հարվածում նախընտրական վարկանիշին, որ պետք է ինտենսիվ քարոզչական հակազդեցություն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանը լայնորեն քարոզում է մեկնարկած փոսալցումը: Հասկանալի է, փոսերն այն աստիճան են հարվածում վարկանիշին, այն էլ նախընտրական պրոցեսում, որ պետք է ինտենսիվ քարոզչական հակազդեցություն:
Քաղաքապետն էլ հայտարարում է, թե փոսալցումն ինչ է՝ չենք կարողանում անել:
Բայց, հարցը բոլորովին փոսալցումը չէ: Հարցը ասֆալտապատման ու փոսալցման որակն է: Հետո՞ ինչ, որ արվում է փոսալցում, բայց ընդամենը այնպես, որ մի քանի ամիս անց փոսը դարձյալ առկա է:
Այստեղ է գլխավոր խնդիրը՝ աշխատանքի որակը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան