Պուտինի հրամանագրից հետո նավթի գինն սկսել է աճել
![]() Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,86%-ով՝ հասնելով 85,48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց՝ Երևանի ժամանակով 20:31-ի առքուվաճառքի տվյալներով։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների ֆյուչերսների արժեքն աճել է 1,78%-ով՝ հասնելով 80,978 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նավթի գնանշումներն սկսել են աճել այն լուրերից հետո, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նավթի գնի առաստաղին պատասխան միջոցների մասին, նշում են ռուսական լրատվամիջոցները։ Հրապարակված հրամանագրից հետևում է, որ օտարերկրյա քաղաքացիներին և ընկերություններին ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումն արգելվում է, եթե պայմանագրերն «ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսում են սահմանային գնի ամրագրման մեխանիզմի կիրառում»։ Նավթի մատակարարման արգելքն ուժի մեջ է հրամանագրի՝ ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը նավթամթերքների մատակարարման համար՝ Ռուսաստանի կառավարության կողմից որոշվող օրվանից: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
