Նախարարը 1 մլն դոլար պարտք է վերցրել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի 20-ին ֆինանսների նախարար նշանակված Վահե Հովհաննիսյանը ոմն Արմեն Կարապետյանից 1 մլն դոլարի փոխառություն է վերցրել՝ փոխնախարար նշանակվելու անմիջապես նախօրեին։ Պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ՝ 2021 թվականին նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երևանի կենտրոնում բնակարան ունի, ինչպես նաև՝ համատեղ սեփականության իրավունքով այգետնակ։ Հովհաննիսյանը 3 շարժական գույք է հայտարարագրել՝ մեկ բեռնատար «Տոյոտա», մեկ մարդատար «Տոյոտա», մեկ «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ։ Նույն տարում նա 1 մլն 50 հազար դոլարի բաժնետոմսեր է գնել, իսկ 980 հազար դոլարով էլ հիմնադրել է բաժնետիրական ընկերություն։ Նույն տարում Հովհաննիսյանը 35 մլն 380 հազար դրամի փոխառություն է տրամադրել «Էյ Սի Էմ Սի» ՍՊԸ-ին․ այս ընկերության վերաբերյալ համացանցի բաց աղբյուրներում ոչինչ չկա։ 2021-ի տարեկան հայտարարագրում այս 1 մլն դոլար փոխառության նպատակը նշված է որպես բաժետոմսերի ձեռքբերում, սակայն թե որ ընկերությունում է բաժնետոմսեր ձեռք բերել, նշված չէ։ Միայն հայտնի է, որ Վահե Հովհաննիսյանին են պատկանում «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը և «Ինոգեյթ» ՓԲԸ-ի 98 տոկոսը։ «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ն զբաղվում է երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությամբ ու վաճառքով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թերևս այստեղ անելիք ունի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
