«Անհարմար ա, պաշտոն եք զբաղեցրել, հիմա ո՞նց եք թվերն աղավաղում»․ Խաչատուր Սուքիասյան
![]() «Այն ժամանակ, երբ Դաշնակցությունն իշխանության մաս էր, Հայաստանը ամենաբարձր տնտեսական աճն էր արձանագրում, և ամբողջ աշխարհում Հայաստանը կոչվում էր Կովկասյան վագր»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Պաշտոն եք զբաղեցրել, վերցրեք վիճակագրությունը, նայեք էսօրվա պահուստները, կառույցներում աշխատող ֆիզիկական անձերի աշխատավարձերի չափը, նայեք հարկերը, նայեք՝ բանկային համակարգում ինչքան դեպոզիտ գումարներ կան, նոր դրանից հետո խոսեք. անհարմար ա, հիմա հասարակությունը լսում ա, լուրջ մարդիկ ենք, ո՞նց եք եկել, էսօրվա ունեցած մեր թվերը աղավաղում, ասում եք՝ այն ժամանակ վագրեր, չգիտեմ ինչեր, թռիչքներ․․․ նայե՞լ եք էսօրվա, անցյալ տարվա թվերը»: Հիշեցնենք՝ Արթուր Խաչատրյանը 2016-2017թթ. զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի, 2018թ. մայիսից հոկտեմբեր ամիսներին՝ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
