Մետաղական տանիքներ, եվրոդռներ ու պատուհաններ արտադրող «Սթիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն ազատվեց մաքսատուրքից
![]() Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում են օգտագործել ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուարների, եվրոդռների և պատուհանների, ինչպես նաև պրոֆիլների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ք․ Հրազդանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 32 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և 974 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ մինչև 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է32․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․6 մլրդ դրամ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
