ԱՄՆ պաշարները կսպառվեն 13 տարուց, իսկ ՌԴ-ինը՝ 53 տարի անց. «Լույս» հիմնադրամ
![]() Գազի արդյունահանման 2021թ․ տեմպի պահպանման պարագայում ԱՄՆ պաշարները կսպառվեն 13 տարուց, իսկ ՌԴ պաշարները՝ 53 տարի անց «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է եվրոպական և համաշխարհային էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակը՝ 2022թ․փետրվարի 24-ից հետո։ · Համաշխարհային էներգետիկ շուկայում հետհամավարակային վերականգնումը մեծ թափ հավաքեց դեռևս 2021-ին․ էներգակիրների համաշխարհային պահանջարկը 2021թ․ արդյունքում վերադարձավ նախահամավարակային ցուցանիշներին։ Միայն 2021թ․ ընթացքում նախորդող տարվա համեմատ գազի մեծածախ գները Եվրոպայում արդեն իսկ ավելացել էին ավելի քան 400%-ով։
· 2022թ․ մարտի 7-ին Եվրոպայում՝ Նիդեռլանդների գազի հաբում(TTF) 1000 մ3գազի գինը հասավ ռեկորդային $3800-ի, ինչը համարժեք է նավթի $600/բարել արժեքին և մոտ 70 անգամ գերազանցում է ներռուսաստանյան շուկայում գազի միջին գնին։
· 2021թ․ տվյալներով ԱՄՆ-ը և Ռուսաստանը հանդիսանում են բնական գազի արդյունահանման տեսանկյունից երկու համաշխարհային առաջատարները՝ 2021-ին այս երկրները միասին կիսել են համաշխարհային արդյունահանման 40,5%-ը․ ԱՄՆ-ը՝ 934,2 մլրդ մ3կամ 23,1%, ՌԴ-ն՝ 701,7 մլրդ մ3կամ 17,4%։ Վերջին տասը տարիներին՝ 2011-2021թթ․ ԱՄՆ-ում բնական գազի արդյունահանումը ավելացել է տարեկան միջինը 4,2%-ով, այսինքն՝ 2021-ին 2011-ի համեմատ աճը կազմել է ավելի քան 50%։
· Գազի արդյունահանման 2021թ․ տեմպի պահպանման պարագայում ԱՄՆ պաշարները կսպառվեն 13 տարուց, իսկ ՌԴ պաշարները՝ 53 տարի անց։ Այսինքն՝ ոլորտում ԱՄՆ-ՌԴ մրցակցությունը կարճաժամկետ և միջնաժամկետ բնույթ է կրում, ուստի ԱՄՆ-ը փորձելու է առաջիկա տարիներին առավելագույնի հասցնել այդ մրցակցության արդյունքում ստացվող քաղաքական առավելությունները։
· ԵՄ-ը 2021թ․ դրությամբ արդյունահանել է ընդամենը 44 մլրդ մ3գազ, սպառել է՝ 396.6 մլրդ մ3։ 2021թ․ դրությամբ ԵՄ-ին բաժին է ընկնում նավթի համաշխարհային արդյունահանման ընդամենը 0,4%-ը, բայց սպառման 11.1%-ը։
· Միայն 2022թ․ առաջին 6 ամիսներին ՌԴ նավթագազային եկամուտները գերազանցել են 2020թ․ ողջ տարվա ցուցանիշը, ինչպես նաև 2021թ․ եկամուտների 70%-ը։
· Միայն Ռուսաստանը, Իրանը, Թուրքմենստանն ու Կատարը միասին տիրապետում են գազի համաշխարհային հաստատված պաշարների 57,3%-ին, ինչը նշանակում է, որ այս երկրները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով առանցքային ազդեցություն են ունենալու գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա։
«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով ![]() |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36

