445 հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնին». «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը 177 մլն 800 հազար դրամի չափով դրամաշնորհ է տրամադրել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին։ Դա կազմում է մոտ 445 հազար դոլար։ Այդ ահռելի գումարով այս հիմնադրամն ինչ-որ անորոշ, երևութական ծրագրեր պիտի իրականացնի, որոնց արդյունավետությունը բացարձակ չափելի չէ։ Դրամաշնորհի պայմանագիրը հիմնադրամի տնօրեն Լևոն Օհանեսյանի հետ կնքվել է մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 8-ին։ Այդ գումարով հիմնադրամը պետք է «թվային գիտելիքների դասընթաց», «ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթաց», «բիզնես մոդելի գնահատում», «հայտերի ուսումնասիրություն» և նմանատիպ այլ միջոցառումներ իրականացնի։ Կարելի է կարծել, որ Հայաստանում ներդրումների համար հերթեր են գոյացել, և այս հիմնադրամն էլ առավոտից երեկո աշխատանքներ է կատարում, դրա համար էլ նման ահռելի դրամաշնորհ է ստացել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
