«Հաշվում է ժողովրդի ամանորյա գնումներից իրենց միլիոնավոր դոլարների շահույթը». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հաշվում է ժողովրդի ամանորյա գնումներից իրենց միլիոնավոր դոլարների շահույթը Նախկինում օլիգարխ, այժմ Նիկոլ Փաշինյանի կողմից օրինակելի հարկատու համարվող Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինեն Ինսթագրամի իր էջում ամանորի իր գնումների մասին տեսանյութ և իր կողմից զարդարվող 5 մետրանոց տոնածառի լուսանկար է հրապարակել։ Ս․ Ալեքսանյանի կինը մտքով հաշվում է, թե ժողովրդի ամանորի գնումներից ինչքան է հարստանալու իրենց գերհարուստ ընտանիքը։ Ամանորով ուրախացող Հայաստանի օլիգարխներին, նրանց ընտանիքներին չի հուզում, որ հայ զինծառայողի դիակը օրեր շարունակ Հայաստանի տարածքում վայրի գազանիների կողմից հոշոտվում է, իշխանությունը չի կարողանում կամ՝ չի ցանկանում սահմանապահի մարմինը դուրս բերել Հայաստանի տարածքից, որը արդեն չեզոք գոտի է դարձել։ Օլիգարխներին չի հուզում, որ Բաքվում հայ գերիներին տարիներով խոշտանգում են, ոչինչ չի արվում նրանց վերադարձի համար։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու են իրեն հնազանդ օլիգարխները, այդ պատճառով նա շատ բաներ է մոռացության տալիս։ 2016-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին տված, Սամվել Ալեքսանյանի դեմ սկանդալային հարցազրույցից հետո Մոսկվայում սպանվեց Ս․ Ալեքսանյանի ընկերության նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը՝ Ձկնկուլը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խիստ հայտարարությամբ հանդես եկավ Ձկնկուլի սպանության վերաբերյալ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
