«Պետբյուջեով ոստիկանությանը տրամադրվող գումարները շատ ավելի են, քան բանակին տրամադրվող գումարները». տնտեսագետ
![]() Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը «Sputnik Արմենիա» կենտրոնում, վերլուծելով 2023 թվականի ՀՀ բյուջեի ուժեղ և թույլ կողմերը, ասել է․ «Մենք ունենք պարադոքսալ վիճակ, երբ տնտեսությունն աճում է երկնիշ թվով, և աղքատությունը ոչ թե նվազում է, այլ մեկ ուրիշ զուգահեռով աղքատությունն էլ է աճում։ Ոչ միայն այստեղ է տրամաբանության խզումը, այլ նաև ստացված եկամուտները, որոնք գնում են պետական բյուջե, պետք է ուղղվեն այն ծախսերի ֆինանսավորմանը, որոնք առաջնահերթություններ են, սակայն դա այդպես չէ: Օրինակ՝ գիտությանը հատկացված ֆինանսավորումը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տրամադրած ծախսերին, որոնք, ի դեպ, շատ ավելի են, քան բանակին տրամադրվող գումարները։ Թռիչքաձև աճում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը»: «Տարեսկզբից ՀՀ է ժամանել ավելի քան 300 հազար քաղաքացի Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից, որը ՀՀ ընդհանուր բնակչության 10 տոկոսն է։ Դա չի կարող չազդել և չապահովել երկնիշ աճ և չազդել հարկային եկամուտների աճի վրա, սակայն տարեվերջին աղքատության մակարդակը հասնում է 42 տոկոսի։ ՀՀ-ում յուրաքանչյուր երկրորդ մարդ աղքատ է։ Աղքատության մակարդակի հակառեկորդը պատկանում է Շիրակի մարզին, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը»,- ավելացրել է Մանասերյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
