ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է. «Ժողովուրդ»
![]() Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 309 միլիոն 24 հազար դոլար: «Նկատենք, որ, օգոստոս ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 17 միլիոն 832 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերին տրանսֆերտները շարունակել են այս տարվա օգոստոս և հուլիս ամիսների համեմատ աճել, բայց հունիս ամսվա համեմատ՝ այն զգալի նվազել է: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 377 մլն 916 հազար դոլար։ Այն, օգոստոս ամսվա համեմատ, 81 մլն 167 հազար դոլարով ավելացել է: Նշենք, որ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, և նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Մյուս կողմից, պակասել է ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը. եթե այս տարվա օգոստոսին այն կազմել է 33 մլն 293 հազար դոլար, ապա սեպտեմբերին դարձել է 22 մլն 614 հազար դոլար»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
