Հայկական բեռնատարները կուտակվել են Լարսում. մի մասը հետ է գալիս փչացած ապրանքով
![]() Բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ» ընկերության բեռնատարները արդեն 12 օր է, ինչ փորձում են հատել Լարսի անցակետը Ռուսաստան հասնելու համար: Սովորաբար, երբ խնդիրներ չեն լինում, մեքենաները մինչև հինգ օրում հասնում են Ռուսաստան, սակայն մոտ երեք շաբաթ է՝ Լարսում կուտակումներ են: «Յուրաքանչյուր բեռնատար ստուգում են՝ ռենտգեն են անում: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է: Եթե նախկինում մեկ ընկերության մեքենաների մի մասն էին ստուգում ամբողջությամբ, ապա՝ հիմա բոլորը: Այստեղից էլ առաջացել են այս հերթերը: Մեր տեղեկություններով՝ դա ռուսական կողմի պահանջն է: Նաև տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական որոշ բեռնատարների դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Դա էլ իր հերթին է առիթ հանդիսացել, որ ստուգեն բոլոր մեքենաները»,- «Հետք»-ի հետ զրույցում նշել է ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը: Այս օրերին հատկապես գյուղմթերք և ձուկ տեղափոխող բեռնափոխադրողներն են անհանգստացած: Նրանց մի մասը մեքենաները հետ է բերում Հայաստան, որպեսզի ապրանքը չփչանա: Թարմ ձուկը, օրինակ, հետ է բերվում և սառեցվում: Որոշներն էլ չեն հասցնում ժամանակին տեղ հասցնել, և բեռնատարները հետ են գալիս Հայաստան արդեն փչացած ապրանքով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են Լարսի կուտակումների մասին, սակայն, համարում են, որ իրենք այս պահին ոչինչ անել չեն կարող: «Խնդիրը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը շատ խստացրել է անցակետերում հսկողությունը: Այդ իսկ պատճառով նման մեծ խցանումներ են: Բայց խնդիրը մեր նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը: Ըստ նրա՝ թողունակությունը խիստ նվազել է, և մեքենաների հոսքը շատ դանդաղ է առաջ շարժվում: Հարցին՝ նախարարությունը ի՞նչ ելք կամ տարբերակներ է տեսնում այս խնդիրը լուծելու համար, խոսնակը կրկին պատասխանեց, որ այս պահին դրությամբ դա իրենց իրավասությունների շրջանակում չէ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
