«Սա ոչ էֆեկտիվ օրենքի կիրառում է». Արմեն Խաչատրյան
![]() Խորհրդարանը քննարկել է Կառավարութան ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ և/կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված տուգանքի չափ 200 հազար դրամը փոփոխել ու սահմանել մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ տուգանք: ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր ելույթում համաձայնել է, որ այդ կարգավորումները տեղին են և պահանջված, սակայն նշել է, որ ՀՀ ներմուծվել են և ձեռք են բերվել այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումը դառնում է դժվար այս կարգավորումների պարագայում․ «Մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսել այդ տրանսպորտային միջոցները ձեռք բերելու համար և հնարավոր է՝ այլևս չկարողանան շուկայում մրցակցել սովորական Կամազ տրանսպորտային միջոցների հետ։ Նաև շատ կարևոր է, որպեսզի մաքսատներում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, ունենանք սռնի չափող գործիք, որովհետև Մեղրիից տրանսպորտային միջոցը մտնում է գերծանրաբեռնված, հասնում է մինչև Սիսիան, արդեն իր վնասը պատճառել է ճանապարհներին, և նոր Սիսիանում վարչական արձանագրություն են կազմում։ Սա ոչ էֆեկտիվ օրենքի կիրառում է, անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ տեխնիկակական սարքերը լինեն տեղին և սարքին»,- ասել է Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ այս օրենքի նախագիծը առաջացրել էր վարորդների դժգոհությունը, որոնք բողոքի ակիցա էին իրականցնել դրա ընդունման դեմ։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
