Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը
![]() Հոկտեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս տարի Թատերական ստուգատեսը կհավաքի ավելի քան 250 հյուրերի եւ մասնակիցների՝ 10 երկրներից, այդ թվում ՝ հայտնի արտիստների եւ միջազգային փառատոնների տնօրենների Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Հարավային Օսիայից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից: Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հանդիսատեսի դատին կներկայացվի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը (բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովի բեմադրությունը): Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի (Ռուսաստան) «Ձմեռային հեքիաթը» և IM Perfect թատերախմբի (Իտալիա) «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները: Փառատոնի ողջ հասույթը, ինչպես ասվում է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրության մեջ, կուղղվի բարեգործությանը: Նշվում է, որ ներկայացումների ցուցադրություններ տեղի կունենան նաև Գյումրիում։ Մասնավորապես, Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում ներկայացվելու է Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնի (Ռուսաստան) «Լիր արքա» բեմադրությունը։ Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև «FestOFF» հատուկ ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի և արտերկրի անկախ թատերախմբերի և ուսանողների համար, ինչպես նաև վարպետության դասեր, որոնք կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի քանի թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (Ռուսաստան): Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը Շեքսպիրյան փառատոնների եվրոպական հայտնի ցանցի անդամ է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, իսկ տնօրենը (2016 թվականից)՝ Կարո Բալյանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մենք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
