Գրքի երևանյան հինգերորդ փառատոնն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2) տեղի կունենա Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 2-ը՝ ներառյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է: Փառատոնի բաղադրիչներն են՝ 25-40 տոկոս զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում են ավելի քան 35 հրատարակչություններ և մշակութային կազմակերպություններ, «Արձակ», «Չափածո», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում գրական մրցույթը, որին մասնակցել է 165 գրող: Տեղի կունենան ավելի քան 60 շնորհանդեսներ, պանելային զրույցներ, վարպետության դասեր, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումներ: Այս տարի Գրքի երևանյան փառատոնն ունի միջազգային ընդգրկում. կմասնակցեն անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Սերժ Վենտուրինին, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։ Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Հայաստանի գրողների միությունում: Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Գրքի երևանյան փառատոնի փակման արարողությունը և գրական մրցանակաբաշխությունը տեղի կունենան հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2): Կհայտարարվեն «Արձակ», «Չափածո», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում հաղթողների անունները: Գրքի երևանյան փառատոնի ծրագրին ծանոթացեք հետևյալ հղմամբ: |
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
7420:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
314Երեկ, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
70016.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
73516.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
94116.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
113514.04.2024, 22:30