«Գերմանիայի տնտեսությունը միանգամից մի քանի հարված է ստանում». Արշալույս Մղդեսյան
![]() «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Սա Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղակայված քիմիական ամենախոշոր գործարաններից է։ Մինչև Ռուսաստանի հետ էներգետիկ պատերազմը և գազի գների թռիչքը, աշխատում էր օրը 24 ժամ ու ամբողջ ծավալով։ Առաջին նկարում պատկերված է ծխածածկ քիմիական հսկան, որտեղ արտադրվում է կենցաղային քիմիա՝ լվացքի փոշի, մաքրման նյութեր։ Նման գործարանների համար, որոնք Գերմանիայի քիմիական արդյունաբերության ֆլագմաններն են, սկսվել են շատ դժվար ժամանակներ։ Այժմ գործարանն (երկրորդ նկարում) աշխատում է ընդհատումներով, վեր խոյացող աշտարակներից միայն մեկից կամ երկուսից է ծուխ բարձրանում։ Պատճառը հայտնի է, գազի գինը տատանվում է 2000-3000 եվրոյի միջակայքում։ Այժմ Գերմանիայի տնտեսությունը միանգամից մի քանի հարված է ստանում, գազի գինը և՛ բարձր է, և՛ ոչ կայուն, որը կտրուկ իջեցնում է շահույթի հնարավորությունն ու կանխատեսելիությունը։ Վատանում է նաև սոցիալական իրավիճակը։ Արդեն խոսվում է հոսանքի սակագինը մինչև 40-45% բարձրացնելու հնարավորության մասին, գազի սակագինը ևս բարձրանալու է։ Սա հակառուսական պատժամիջոցների հակառակ երեսն է, որի մասին քիչ է խոսվում, բայց հասարակ մարդկանց ու բիզնեսի վրա արդեն իսկ բավականին ցավոտ է անդրադառնում»։ Աղբյուրը` Արշալույս Մղդեսյան |

«Առաջիկայում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում ԵԱՏՄ-ում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12411:30
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
14605.06.2026, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26504.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
25804.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
20604.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
22604.06.2026, 00:36
