«Կառավարությունը պատրաստվում է նոյեմբերի 1-ից իջեցնել արևային կայանների համար սակագինը». Վահե Դավթյան
![]() Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինսայդերական աղբյուրներիս փոխանցմամբ՝ կառավարությունը պատրաստվում է այս տարվա նոյեմբերի 1-ից իջեցնել արևային կայանների համար սակագինը գործող 5 ցենտից մինչև 4,15 ցենտ: Հատկանշական է, որ 4,15 ցենտը «Մասիկ-1»-կայանի համար արդեն սահմանված սակագինն է, ընդ որում՝ նախագիծն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ որևէ առաջընթաց չի գրանցել ու մեծ հավանականությամբ կսառեցվի: Արևային կայանների համար սակագնի նման իջեցումը պարալիզացնելու է ոլորտի առանց այդ էլ անառողջ ներդրումային մթնոլորտը: Նախնական հաշվարկներով՝ խոսքը մոտ 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նախագծերի մասին է, որոնք նոր սակագնի պայմաններում պարզապես սառեցվելու են: Այսպիսով, կառավարության ծրագրում, ինչպես նաև 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ տեղ գտած դրույթներն արևային կայանների կշիռը մինչև 2030թ. 15%-ի կամ 1,8 մլրդ կՎտ.ժ-ի հասցնելու մասին բացարձակ մերկապարանոց են ու որևէ աղերս չունեն արևային էրեգետիկայի ոլորտում իրականացվող իրական քաղաքականության հետ»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
