«Պատգամավորը սխալ է հաշվել այս տարվա առևտրաշրջանառության աճը». FIP
![]() «Փաստերի ստուգման հարթակի» ֆեյսբուքյան էջում գրված է. «ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի (ՔՊ) գրառումն այն մասին, որ տարվա առաջին կիսամյակում Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն աճել է 39,2%-ով։ Թեև Պապոյանի կողմից բերված վիճակագրական տվյալները համապատասխանում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, այնուամենայնիվ, պատգամավորը սխալ է հաշվել այս տարվա առևտրաշրջանառության աճը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է $32,9 մլն, իսկ ներմուծումը՝ $193,5 մլն։ Այսինքն՝ առևտրաշրջանառությունը կազմել է $226,4 մլն, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է ոչ թե 39,2 %-ով, այլ՝ 35,9%-ով։ Հ․ Գ․ Ի դեպ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը քանիցս աչքի է ընկել վիճակագրական տվյալների ապակողմնորոշիչ և սխալ հաշվարկներով»։ Աղբյուրը` «Փաստերի ստուգման հարթակ» |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
