ԿԲ փոխնախագահը՝ կուտակային կենսաթոշակային գումարների նվազման մասին
![]() ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշիվների գումարների նվազմանն՝ ասաց, որ իրականում եկամտաբերությունը ավելացել է։ «Եկամտաբերությունը՝ մեր փայը, ստեղծման պահին 1000 դրամ է եղել, այս պահին 1700 դրամ է, այսինքն՝ տարեկան առնվազն 7% աճ է մեր փայի արժեքը, տարիներ են եղել՝ կրկնակի է աճել։ Պետության կողմից տրված գումարներն առկա են, բացասական չեն գնացել»,- ասաց Երիցյանը։ Նրա ներկայացմամբ՝ «Մենք ունենք թղթի վրա, այսպես ասած՝ հաշվապահական եկամտաբերության անկում, ոչ թե փաստացի վնասներ։ Վնասներ կլինեն, երբ մենք թոշակի գնանք, այդ ժամանակ ցածր լինի։ Բայց երաշխիք կա, գնաճով ճշգրտված։ Ես 2014 թվից կուտակում եմ, ինձ մոտ 500-600 հազարի մինուս է, բայց ես մոտ այդքան ունեմ եկամուտ, գումարած իմ կուտակումները։ Հուլիսին արդեն իսկ իմ 500 հազարը դարձել է 400 հազար։ Դրանք կորուստներ չեն, վերագնահատում է»։ Մանրամասները՝ տեսանյութում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
