ՀՀ-ում բնակարանների վարձավճարները բարձրացել են․ քաղաքացիները զայրանում են․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բնակարանների բարձր վարձավճարները քաղաքացիներին զայրացնում է: Ընդ որում՝ դրանք բարձրացել են ոչ միայն Երևանում,այլև մարզային մյուս քաղաքներում: Օրինակ՝ էջմիածնում, Վանաձորում վարձու բնակարանների գները սկսում են 70-80 հազար դրամից և հասնում են մինչև 150-200 հազար դրամի: Կան նաև ավելի բարձր վարձավճարներով բնակարաններ: Երևանում ամսական 100 հազար դրամով բնակարան վարձելն այլևս քաղցր հուշ է: Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից: Օրինակ՝ Նորքի 3-րդ զանգվածում 65 քմ բնակարանի վարձը 350 հազար դրամ է, իսկ Արաբկիր վարչական շրջանում մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձը սկսում է 1000 դոլարից, Ազատության պողոտայում 50 քմ բնակարանի ամսական վարձը 380 հազար դրամ է: Կհիշեք՝ դեռևս ապրիլ ամսին կառավարությունը խոստացավ կարգավորել վարձու բնակարանների շուկան՝ ավելացնելով վարձով բնակարանների թիվը և այդկերպ զսպելով շուկայում առաջացած գնաճը, բայց ոչինչ չարվեց. այս շուկան դեռ շարունակում է գտնվել բարձիթողի վիճակում: Բնակարանների բարձր վարձավճարների պատճառով քաղաքացիներն անգամ կառավարության շենքի առջև են բողոքի ակցիաներ իրականացնում» Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
